Սնունդը և առողջությունը
Սնունդն ու ծերացումը. urolog.am
Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության, սահմանափակման և այլ մանրամասնություններ մասին։
Քանի որ տղամարդու առողջության համար անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի քանակը կարող է տարբեր լինել երիտասարդ և տարեց հասակում, ապա կարիք կա անդրադառնալու տղամարդու տարիքային խնդիրներին և անհրաժեշտ սննդակարգին, որը կօգնի կանխարգելել այդ հիվանդությունների զարգացումն ու ապահովել առողջ ծերությունը։
Տարիքի հետ կապված տղամարդու հիվանդությունների ամենատարածված պատճառներից են՝ ծխելը, ոչ ակտիվ կենսակերպը և, իհարկե, վատ ու չկարգավորված սնվելը։
Ո՞ր հիվանդություններն են հանդիպում 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ
1. Սրտի հիվանդություն։ Սրտի հիվանդություն ասելով հասկանում ենք՝ անոթների խցանումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը։
Այս հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար կարևոր է.
- օմեգա-3 ճարպերով հարուստ ձկան մսի ընդունումը` շաբաթը 2 անգամ,
- մանրաթել պարունակող հացահատկի, լոբու, բանջարեղենի և մրգերի օգտագործումը,
- ձիթապտղի ներառումը սննդակարգում,
- ընկույզի հաճախակի օգտագործումը,
- ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 30-60 րոպե,
- հագեցած ճարպերից (կարագ, պանիր և յուղոտ միս), տրանս ճարպերից, վերամշակված և արագ սննդից, աղից և ալկոհոլի չարաշահումից խուսափելը։
2. Շագանակագեղձի քաղցկեղ։ Այս հիվանդությունը շատ տարածված է տղամարդկանց մոտ` 50-ից բարձր տարիքում։
Քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար կարևոր է.
- լիկոպենը, որն առկա է թարմ կամ եփած լոլիկի մեջ, ինչը հակաօքսիդանտ է և ունի հակաքաղցկեղային ազդեցություն,
- սելենը, որը հանքանյութ է, պարունակում է բրազիլական ընկուզեղենի, ձավարեղենի և մսի մեջ:
- մրգեր-բանջարեղենը,
- լոբազգիները (սիսեռ, լոբի, ոսպ),
- վերամշակված, ապխտած կամ աղացած մսի, ինչպես նաև խոզապուխտի, երշիկի, հոթդոկի և այլնի սահմանափակումը,
- օրգանիզմին անհրաժեշտ օրական կալցիումի քանակի չգերազանցումը:
3. Պոդագրայի ժամանակ բարձրանում է արյան մեջ միզաթթվի քանակը և առաջանում են արթրիտի երևույթներ, ինչպես նաև միզաքարային հիվանդություն։
Պոդագրայի կանխարգելման համար կարևոր է՝
- քիչ քանակությամբ ճարպեր պարունակող կաթնամթերքի օգտագործումը,
- մանրաթելեր պարունակող սննդի ներառումը սննդակարգում (հացահատիկ, լոբի, բանջարեղեն, մրգեր...),
- վիտամին C-ի կիրառումը (պղպեղ, ցիտրուսեղեն, բրոկկոլի, ելակ...),
- ֆոլաթթվի օգտագործումը (լոբի, ձավարեղեն, նուշ, ծնեբեկ և այլն)
- ֆիզիկական ակտիվությունը,
- պուրին պարունակող սննդամթերքի սահմանափակումը (կարմիր միս, որոշ ծովամթերքներ, ձկնկիթ, ձավար , գարեջուր և այլն):
4. Օստեոպորոզ։ Շատերն այս հիվանդությունը համարում են «կանանց հիվանդություն», սակայն դա հանդիպում է նաև տղամարդկանց մոտ և համարվում է նրանց մոտ կոտրվածքների 25%-ի պատճառը։
Օստեոպորոզի կանխարգելման համար անհրաժեշտ է.
- ընդունել բավարար կալցիում և վիտամին D,
- կատարել ոսկրերի ամրությունն ապահովող վարժություններ,
- ապահովել վիտամին B1-ի նորմալ մակարդակն` արյան մեջ,
- չափավորել ալկոհոլն ու աղը:
19.10.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ